Այլ երկրներում բնակվող Թուրքիայի քաղաքացիների քվեարկությունն ավարտվել է

Աշխարհի տասնյակ երկրներում բնակվող Թուրքիայի քաղաքացիների ավելի քան 1 միլիոն 800 հազարը քվեարկել է նախագահական և խորհրդարանական ընտրություններին։

Նախարդ ընտրությունների համեմատ, դրսից ընտրողների քվեարկությունն աճել է 3 տոկոսով ու կազմել 53 տոկոս։ 2018-ին այլ երկրներում ապրող, ընտրելու իրավունք ունեցող Թուրքիայի քաղաքացիների 50 տոկոսն էր մասնակցել քվեարկությանը։

Թուրքիայի կետրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ երկրի սահմաններից դուրս 3 միլիոն 400 հազար ընտող կա, ինչը կազմում է ընդհանուր ընտրողների 5 տոկոսը։

Ընտրությունները Թուրքիայում անցկացվելու են մայիսի 14-ին, իսկ դրսում ապրողներն իրենց ձայնը տալու հնարավորություն ունեին ապրիլի 27-ից մինչև մայիսի 9-ը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանը վավերացրեց մայիսի 14-ին նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը