Մատչելիության հղումներ

Էրդողանը վավերացրեց մայիսի 14-ին նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արխիվ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արխիվ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես վավերացրեց նախագահական և խորհրդարանական ընտրությունները հունիսի 18-ի փոխարեն մեկ ամիս շուտ՝ մայիսի 14-ին անցկացնելու որոշումը:

«Մեր ժողովուրդը մայիսի 14-ին կընտրի իր նախագահին և խորհրդարանը»,- հայտարարել է Էրդողանը հրամանագիրը ստորագրելուց հետո:

Վերլուծաբանները գալիք ընտրությունները համարում են Էրդողանի քսանամյա կառավարման ամենաբարդ քննությունը:

Մայիսի 14-ի քվեարկություններով հայտնի կդառնա ոչ միայն ղեկավարի անունն, այլև ուղին, որով պետք է զարգանա տնտեսությունը, հայեցակարգը, որով պետք է երկրաշարժից հետո վերականգնվի աղետի հսկայական գոտին, ինչպես նաև դերը, որը պետք է երկիրը կատարի Ուկրաինայի ու Մերձավոր Արևելքի հակամարտությունների կարգավորման գործընթացներում:

Նախօրեին ընդդիմադիր վեց կուսակցությունների դաշինքը նախագահության թեկնածու է առաջադրել Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուին:

Ենթադրվում է, որ պայքարը շատ լարված և անկանխատեսելի կլինի, քանի որ Էրդողանը և Քըլըչդարօղլուն գրեթե հավասար վարկանիշ ունեն:

Թուրքական մամուլում մայիսի 14-ի քվեարկություններն անվանել են «ամենասկզբունքային ընտրություններն անցած հարյուր տարում»:

XS
SM
MD
LG