«Բրյուսելի առաջիկա բանակցությունները հանդիսանում են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները նորմալացնելու գործընթացի անքակտելի մասը», - լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա կրկին պնդել է, որ «Ադրբեջանը աջակցում է հարաբերությունների նորմալացմանը», իսկ Հայաստանը «պարբերաբար անհետևողական մոտեցումներ է ցուցաբերում և հակասական կարծիքներ արտահայտում»։ Նա նշել է, որ բանակցությունները վերականգվել են միջազգային միջնորդների մասնակցությամբ։
«Որոշ դադարից հետո առաջնորդների հանդիպումը դրական պահ է։ Հավանաբար քիչ է մնացել սպասելու բանակցություններին և դրանց արդյունքներին», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վաշինգտոնյան քառօրյա բանակցություններից հետո այս շաբաթավերջին Բրյուսելում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները՝ եռակողմ ձևաչափով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միշելի գրասենյակը հաստատում է՝ մայիսի 14-ին Բրյուսելում ծրագրված է եռակողմ հանդիպում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը ողջունում է Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպումը