Մատչելիության հղումներ

FT. Միշելը կիրակի օրը Բրյուսելում հյուրընկալելու է Ալիևի և Փաշինյանի հանդիպումը


Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում հյուրընկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, 31-ը օգոստոսի, 2022թ.
Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում հյուրընկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, 31-ը օգոստոսի, 2022թ.

The Financial Times պարբերականի տեղեկություններով՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կիրակի օրը Բրյուսելում հյուրընկալելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

Հանդիպումը նախապատրաստող պաշտոնյաներից մեկը բրիտանական պարբերականին ասել է, թե բրյուսելյան հանդիպումն առաջընթացի կարևոր նշան է՝ ընդգծելով, որ Վաշինգտոնի քառօրյա բանակցություններից հետո Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները ջանքերը փոխադարձ ամրապնդում են՝ միմյանց լրացնող երկկողմանի գործընթացներով:

Ըստ The Financial Times-ի՝ երեք առաջնորդները հունիսի 1-ին ևս մեկ հանդիպում կանցկացնեն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ Մոլդովայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում:

Երևանն ու Բաքուն չեն մեկնաբանել այս տեղեկությունը:

XS
SM
MD
LG