Մատչելիության հղումներ

Բանակցությունները կշարունակվեն Մոսկվայում՝ կրկին եռակողմ ձևաչափով. փոխարտգործնախարար


Փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիյան
Փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիյան

Շաբաթավերջին սպասվող Փաշինյան-Ալիև-Միշել բրյուսելյան հանդիպումից հետո բանակցությունները կշարունակվեն Մոսկվայում՝ կրկին եռակողմ ձևաչափով, այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Պաշտոնյան, սակայն, չի հստակեցրել՝ առաջնորդների, թե արտգործնախարարների մակարդակով։

Նախատեսվում է, որ արտգործնախարարների հաջորդ բանակցությունները Ռուսաստանում կանցկացվեն մայիսին։ Այս մասին հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Հայաստանի արտգործնախարարությունից մոսկովյան հանդիպման մասին մանրամասներ չեն հայտնում՝ միայն փոխանցելով, թե նախարարի այցերի ու հանդիպումների մասին պատշաճ ժամկետում կտեղեկացնեն։

XS
SM
MD
LG