Միջազգային երաշխավորների ինստիտուտի հարցով բանակցություններն ընթանում են, այս պահին վերջնական լուծում չկա, այսօր Հաղթանակի զբոսայգում, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ շեշտելով՝ եթե լուծում գտնեն, առաջ կշարժվեն։
«Արցախի հետ կապված մեր մոտեցումը բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ պետք է ստեղծվի միջազգային մեխանիզմ, Ստեփանակերտը և Բաքուն քննարկեն իրավունքների և անվտանգության հարցերը։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի վերջնական կնքամանը, դա այս պահին որևէ ձև որոշված չէ, որտեղ որ հնարավորությունը եղավ առաջընթաց գրանցելու և վերջնական համաձայնություն հասնելու, այնտեղ էլ կստորագրենք», - ասաց ԱԽ քարտուղարը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավոր համաձայնագրի կամ խաղաղության պայմանագրի հարցում Երևանը մի քանի հիմնարար առաջարկներ է ներկայացրել Բաքվին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի երաշխավորների ինստիտուտի ձևավորման վերաբերյալ:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ խաղաղության պայմանագրի ուժի մեջ մտնելուց առաջ կարևոր է, որ խաղաղության միջազգային երաշխավորներ լինեն, հակառակ դեպքում պայմանագրի ստորագրումից ժամեր անց էլ կարող է պատերազմ սկսվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԼՂ հիմնախնդրի համապարփակ և վերջնական լուծման համար Երևանը կարևորում է միջազգային մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունըՎերջերս Փաշինյանը, կրկին անդրադառնալով թեմային, շեշտեց․ - «Մեր ընկալումն այն է, որ լինի մեխանիզմ, որը երաշխավորի էդ խոսակցության շարունակականությունը, որովհետև Ադրբեջանն է, երկու անգամ խոսեց, ասեց՝ «լավ, հոգնեցի, էլ չեմ խոսում», կամ անվտանգությունը և իրավունքները հանկարծ դարձան ինտեգրացիա, ինտեգրացիայից հետո դարձան մի ուրիշ բան։ Ի վերջո, ի՞նչ է լինելու։ Մենք չենք պատրաստվում որևէ կերպ Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու, կամ ցեղասպանություն իրականացնելու մանդատ տալ»։
Առանց այլ փակագծեր բացելու՝ Փաշինյանն ասաց՝ երկու-երեք այդպիսի մեխանիզմ առաջարկել են և այդ ուղղությամբ շարունակում են աշխատել։
Բաքուն հակադարձել է՝ Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության քննարկման միջազգային մեխանիզմի ստեղծումը չի կարող պայման լինել Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստեփանակերտի ու Բաքվի միջև երկխոսության համար Փաշինյանը կրկին կարևորում է միջազգային հուսալի մեխանիզմների ստեղծումը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հաջիևը կրկին պնդում է՝ միջազգային մեխանիզմի ստեղծմանը Բաքուն երբեք չի համաձայնել