Իրանում երկու տղամարդ մահապատժի է ենթարկվել սոցցանցերի միջոցով «աթեիզմ քարոզելու և կրոնական ու մահմեդական սրբությունները վիրավորելու համար»։
Յուսեֆ Մեհրդադին և Սադրոլահ Ֆազելի Զարեին մահապատժի ենթարկելու մասին այսօր հայտնում է Իրանի դատական համակարգի Mizan լրատվական կայքը, սակայն պատիժն ի կատար ածելու կոնկրետ օրը չի նշվում։ Նրանց դեմ քրեական գործերը հարուցվել էին 2019 թվականին։
Ըստ իրավապաշտպան խմբերի՝ այս տարի Իրանում 205 մարդ ենթարկվել է մահապատժի։