Մատչելիության հղումներ

Իրանում մահապատժի ենթարկվածների թիվն անցած տարի աճել է 75 տոկոսով


Իրանում 2022 թվականի բողոքի ցույցերի ֆոնին կախաղան է բարձրացվել առնվազն 582 մարդ, ինչը 75 տոկոսով ավելի է նախորդ տարվա մահապատիժների թվի համեմատ։ Այդ մասին ասվում է միջազգային երկու իրավապաշտպան կազմակերպությունների համատեղ զեկույցում:

Նորվեգիայում գործող Իրանի մարդու իրավունքների և ֆրանսիական «Միասին ընդդեմ մահապատժի» կազմակերպությունների տվյալներով՝ անցած տարի Իրանում մահապատժի ենթարկվածների թիվն ամենաբարձրն է 2015-ից ի վեր։

Amnesty International-ի գնահատականներով՝ Իրանը վերջին հինգ տարիներին գրանցել է մահապատիժների ամենաբարձր թիվը աշխարհում։

XS
SM
MD
LG