Մատչելիության հղումներ

Իրանում երեք կին է մահապատժի դատապարտվել


Ֆրանսիա - Իրանում մահապատիժների դեմ բողոքի ակցիա Փարիզում, արխիվ
Ֆրանսիա - Իրանում մահապատիժների դեմ բողոքի ակցիա Փարիզում, արխիվ

Իրանում չորեքշաբթի օրը երեք կին է մահապատժի դատապարտվել, երեքն էլ մեղավոր են ճանաչվել իրենց ամուսիններին սպանելու համար։ Կանանցից մեկն ամուսնացել էր անչափահաս տարիքում:

Միայն այս շաբաթվա ընթացքում Իրանում 32 մահապատիժ է իրականացվել։ Այս տարվա առաջին կիսամյակում ընդհանուր առմամբ մահվան է դատապարտվել 250 մարդ՝ երկու անգամ ավելի, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում:

Իրանում աշխատող իրավապաշտպան կազմակերպություններն ընդգծում են՝ երկրի դատարանները մեղմացուցիչ հանգամանքներ չեն համարում այն, որ սպանությունները կարող էին տեղի ունենալ ինքնապաշտպանության նպատակով, որ դրանց կարող էին նախորդել տարիներ տևած ընտանեկան բռնություններ, որ մեղադրյալներից շատերն ամուսնացել են առանց իրենց համաձայնության, անչափահաս տարիքում։

Իրանում իրավապաշտպանների վիճակագրության և հրապարակման կենտրոնի՝ HRA-ի տվյալներով, 2021 թվականի հունվարից մինչև դեկտեմբերի 20-ը մահապատժի է ենթարկվել առնվազն 299 մարդ, այդ թվում՝ չորս երեխա։ Կառույցի համաձայն՝ երկրում մահապատիժների ավելի քան 85 տոկոսն իրականացվել է «գաղտնի»։

Amnesty International-ի գնահատականներով՝ Իրանը 2017 թվականից ի վեր գրանցել է մահապատիժների ամենաբարձր թիվն աշխարհում։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG