«Ղարաբաղի հայ բնակիչները, Ադրբեջանի օրենքները կատարելու դեպքում, կարող են ադրբեջանական անձնագիր ստանալ», - «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է այդ երկրի Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների պետական գործակալության տնօրեն Ուլվի Մեհտիևը։
«Ադրբեջանական պետության ղեկավարը մեր հայազգի քաղաքացիների վերաբերյալ հստակ ռազմավարական տեսլական ունի. այն անձինք, որոնք կհետևեն մեր օրենքներին, կկարողանան ադրբեջանական քաղաքացիություն ստանալ», - հայտարարել է Մեհտիևը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիև. «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայերը շատ ավելի լավ կապրեն, քան օկուպացիայի տարիներին» ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախահայերին Ադրբեջանի կազմում ինտեգրելու հարց Երևանը Բաքվի հետ չի քննարկել. ԱԽ քարտուղար