Մատչելիության հղումներ

«Բռնապետական Ադրբեջանն այն երկիրը չէ, որին կոչերով հնարավոր է կանգնեցնել». Արցախի ՄԻՊ


Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարում է, որ կոչերով հնարավոր չէ կանգնեցնել Ադրբեջանին, ինչպես եղավ նաև արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ:

«Բազմաթիվ կոչեր են հնչել նաև 44-օրյա պատերազմի ժամանակ, սակայն դա չի կանխել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները», - Թվիթերում գրել է Գեղամ Ստեփանյանը՝ շարունակելով. «Բռնապետական Ադրբեջանն այն երկիրը չէ, որին կոչերով հնարավոր է կանգնեցնել։ Բռնապետությունն ու Ալիևի հանցագործ ռեժիմը պետք է պատժվի։ Վերջակետ»:

Բնապահպան ներկայացող ադրբեջանցիները շարունակում են փակ պահել Լաչինի միջանցքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG