Եվրամիությունը շարունակում է մնալ Երևանի և Բաքվի կողքին․ Կլաար

Հուսադրող նորություններ Վաշինգտոնից. Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կայուն ներգրավվածությունը 4-օրյա բանակցություններում, Թվիթերում գրել է տարածաշրջանում ԵՄ հատուկ բանագնաց Տոյվո Կլաարը։

Առաջընթաց կարող է լինել միայն երկխոսության միջոցով, նաև նշել է ԵՄ բանագնացը՝ շեշտելով՝ Եվրամիությունը շարունակում է մնալ Երևանի և Բաքվի կողքին, աշխատել գործընկերների հետ՝ կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ։

Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները չորս օր Վաշինգտոնում քննարկեցին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։ ԱՄՆ-ն պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները դրանք «կառուցողական» որակեցին։​ Պաշտոնական Վաշինգտոնը ևս հայտարարեց, որ հայ-ադրբեջանական բանակցություններում առաջընթաց է տեսնում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խաղաղության համաձայնագիրն իսկապես հասանելի է. Բլինքենը՝ արլինգթոնյան բանակցությունների մասին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նախարարները «ունեցել են փոխըմբռնման առաջընթաց», բայց «մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ»