«Մենք ողջունում ենք առաջընթացը, որ Հայաստանն ու Ադրբեջանը գրանցել են բանակցություններում, և խրախուսում ենք շարունակական երկխոսությունը», - Թվիթերում գրել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը երեկ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո:
«Կայուն և արդար համաձայնագիրն առանցքային կլինի երկու երկրների և տարածաշրջանի համար հնարավորություններ բացելու համար», - վստահություն է հայտնել Սալիվանը:
«Ուրախ էինք այսօր Սպիտակ տանը հյուրընկալել Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին», - նաև նշել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ում հանդիպել են Միրզոյանը, Բայրամովն ու Ջեյք Սալիվանը