Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ ղարաբաղյան կարգավորման համար, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ համաձայնություններից բացի, ուրիշ իրավական հիմքեր չկան։
Նրա խոսքով՝ Բաքվի և Երևանի միջև իրավիճակի կարգավորման օգնությունը կարելի է ողջունել, բայց միայն վերոհիշյալ համաձայնությունների հիման վրա։
Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանը չի հետևում եռակողմ հայտարարությանը։ Անցած մարտին, Մոսկվայում, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել էր․ - «Չկա եռակողմ հայտարարության որևէ դրույթ, որը Բաքուն խախտած չլինի»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյան-Բայրամով վաշինգտոնյան հանդիպման նպատակն, ըստ ամերիկացի դիվանագետների, խաղաղության երկարատև հեռանկարն է