Այս գիշեր ավելի քան մեկ ամիս դադարից հետո Ուկրաինայի տարածքը ենթարկվել է զանգվածային հրթիռակոծության։ Հրթիռակոծվել են Դնեպրոպետրովսկի, Չերկասիի և Կիևի մարզերը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաղ առավոտյան Ուկրաինայում առնվազն 12 մարդ է զոհվելՎերջին տվյալներով, Ուման քաղաքին հասցված հրթիռային հարվածի հետևանքով, նախնական տվյալներով, 19 մարդ է զոհվել։ Մահացածների թվում կան երեխաներ։
Արտակարգ իրավիճակների փրկարարական բրիգադների խոսնակ Յուլյա Նորովկովան,ասում է, որ փլատակաների տակ կան մարդիկ, և մահացածների և վիրավորների մասին տվյալները նախնական են. - «Մենք պետք է ավարտենք որոնողական աշխատանքները մինչև այսօրվա վերջ։ Այս պահին չենք կարող ասել, թե քանի մարդ կարող է լինել փլատակների տակ»։
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոյի խոսքով, հարվածի պահին խաղաղ բնակիչները պարզապես քնած էին. - «Այսօր ժամը 04:30-ին հակառակորդը հրթիռային հարված է հասցրել Ումանին։ Հրթիռներից մեկը խոցել է բնակելի ինը հարկանի շենքը։ Շենքի առաջին մուտքը քանդվել է։ Նախնական տվյալներով, այս մուտքում ապրել է 109 մարդ։ 46 բնակարաններից 27-ն ամբողջությամբ ավերվել են։ Այս պահին փրկարարական աշխատանքներ են ընթանում»։ Ումանում եռօրյա սուգ է հայտարարվել։
Դնեպր քաղաքում ավերվել է մասնավոր բնակելի շենք, սպանվել են երկամյա աղջիկ և 31-ամյա կին։ Կիևի և Կիևի շրջանի վրա ուղղված բոլոր հրթիռները խոցվել են, սակայն դրանցից մեկի բեկորները վիրավորել են մեկ բնակչի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սև ծովից «Կալիբր» հրթիռներով հարվածներ են հասցվել ՆիկոլաևինՀրթիռները, ուկրաինական կողմը պնդմամբ, արձակվել են Կասպից ծովից։ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը խոցել է ռուսական 23 թևավոր հրթիռներից 21-ը և երկու անօդաչու թռչող սարք։
Գիշերվա հրթիռակոծությունից հետո Ուկրաինան պահանջում է նոր պատժամիջոցներ կիրառել
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, մասնավորապես, կոչ է արել պատժամիջոցներ կիրառել այն երկրների դեմ, որոնք օգնում են Մոսկվային շրջանցել պատժամիջոցները և հրթիռների արտադրության համար անհրաժեշտ միկրոչիպեր գնել։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ հրթիռային հարվածը «Ռուսաստանի պատասխանն է բանակցային բոլոր նախաձեռնություններին և հորդորել է Ուկրաինային տալ F-16 կործանիչներ։
«Հրթիռային հարվածները, որոնք սպանում են քնած անմեղ ուկրաինացիներին, այդ թվում երկու տարեկան երեխային, Ռուսաստանի պատասխանն է բոլոր խաղաղարար նախաձեռնություններին: Խաղաղության ճանապարհը Ռուսաստանին Ուկրաինայից դուրս մղելն է: Խաղաղության ճանապարհը Ուկրաինային զինելն է F-16- կործանիչներով երեխաներին ռուսական ահաբեկչությունից պաշտպանելու համար», - Twitter-ում գրել է Կուլեբան:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, մեկնաբանելով գիշերվա հրթիռակոծությունը, որը հետևանքով տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտարարել է, թե բարձր ճշգրտության զինատեսակներով հրթիռային հարված են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի պահեստազորի տեղակայման կետերին։ Իսկ ավելի վաղ այսօր հրթիռակոծությունից մի քանի ժամ անց պաշտպանական գերատեսչության Թելեգրամ ալիքում հրապարակվել է մի գրառում՝ հրթիռի արձակման լուսանկարով և «Ուղիղ թիրախին» մակագրությամբ։
Այս ֆոնին ասօր համատեղ այցով Կիև են ժամանել Չեխիայի և Սլովակիայի նախագահները։
Ուկրաինան պատրաստ է սկսել հակահարձակումը
Մինչ ռուսական կողմը հրթիռակոծում է ուկրաինական բնակավայրերը, ուկրաինական կողմն հայտարարում է, թե պատրաստ է սկսել հակահարձակումը։
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է հակահարձակման, զորքերը սպասում են հրամանատարության որոշմանը և հարմար եղանակին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մինչև տարվա վերջ ուկրաինական կողմը կվերադարձնի բոլոր տարածքները. պնդում է ուկրաինացի զինվորականըՄինչ այդ իրավիճակը Բախմուտում մնում է չափազանց լարված։ Այսօր Բախմուտ է այցլելել Ռուսաստանի փոխվարչապետ Մարատ Խուսնուլին է ․ Նա տեսագրություն է հրապարակել Բախմուտից. - «Քաղաքը գրեթե ամբողջությամբ ազատագրվել է։ Երբ հնարավոր լին, կսկսենք վերականգման աշխատանքները»։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է, թե ռուսական հրթիռային զորքերը հարվածել են Բախմուտի միացյալ պաշտպանության շտաբին։