Սեյրան Օհանյանի և այլոց վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանիի և այլոց վերաբերյալ քրեական վարույթը՝ «Գաղտնի» նշագրմամբ, մեղադրական եզրակացությամբ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան, հաղորդում է Գլխավոր դատախազությունը:

Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել պաշտպանության նախկին նախարարին` 4 դրվագ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 3 դրվագ 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում» և «պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»:

Հաղորդագրության համաձայն՝ մեղադրանք է առաջադրվել ևս 12 անձի, այդ թվում՝ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մ.Վ.-ին` 2 դրվագ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ», Պաշտպանության նախարարության N զորամասի նախկին հրամանատար Գ.Խ.-ին` ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ «փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով և պաշտոնեական դիրքն օգտագործելով», «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության տնօրեն Դ.Գ.-ին՝ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ «առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փաստաթղթի կեղծում»:

Ազգային ժողովի «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը փետրվարի 8-ին զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից:

Պաշտպանության նախկին նախարարը մեղադրանքը չի ընդունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սեյրան Օհանյանի և ևս 12 անձի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել էՎերաքննիչը եզրահանգել է, որ Գրիգորի Խաչատուրովն ազատության մեջ կխոչընդոտի գործի քննությանը. փաստաբանՍեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվելՍեյրան Օհանյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից