Սուդանում ապրիլի 15-ին սկսված զինված հակամարտության ընթացքում ապրիլի 26-ի դրությամբ զոհվել է ավելի քան 500 մարդ, հայտնել է Սուդանի առողջապահության նախարարությունը:
Բախումներում մոտ 4 հազար 200 մարդ վնասվածքներ 1 ստացել:
Հակամարտության մեջ ներքաշվել են երկրի բանակը և արագ արձագանքման ստորաբաժանումները: Կողմերը միմյանց են մեղադրում առճակատումը սկսելու համար:
Զինված բախումներ են ընթանում մայրաքաղաք Խարթումում և երկրի 16 նահանգներից առնվազն 6-ում:
Այս օրերին տասնյակ պետություններ շտապ կարգով զինված ուժերի օգնությամբ օդանավերով Սուդանից դուրս են բերում իրենց քաղաքացիներին:
Բանակի և հատուկ նշանակության ջոկատների հրամանատարները մի քանի անգամ պայմանավորվել են հրադադար հաստատել, սակայն համաձայնությունները խախտվել են: