Մատչելիության հղումներ

Ուկրաինան Սուդանից տարհանել է Ուկրաինայի, Վրաստանի ու Պերուի քաղաքացիների


Սուդան -- տարհանում Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության կողմից, 25-ը ապրիլի, 2023թ.
Սուդան -- տարհանում Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության կողմից, 25-ը ապրիլի, 2023թ.

Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունը հայտնել է, որ Սուդանում չդադարող մարտերի պայմաններում հաջողվել է Եգիպտոս տարհանել Ուկրաինայի 87 քաղաքացիների, որոնք հիմնականում ավիացիոն ոլորտի մասնագետներ են և նրանց ընտանիքների անդամներին։ Տարհանվել են նաև Վրաստանի ու Պերուի քաղաքացիներ։ Ընդհանուր՝ դուրս է բերվել 138 մարդ, որոնցից 35-ը կանայք են, 12-ը՝ երեխաներ։ Եգիպտոսում նրանք սպասում են Ուկրաինայի թռիչքին։

Վրաստանի արտգործնախարարությունը հաղորդել է, որ Սուդանի մայրաքաղաք Խարտումում գտնվող Վրաստանի քաղաքացիները տեղափոխվել են Եգիպտոսի հետ սահմանին չեզոք գոտի։ Մոտակա ժամանակում նրանք Եգիպտոս են անցնելու ու այնտեղից վերադառնալու են Վրաստան։

«Կարելի է ասել, որ մեր դեսպանատների, մեր գործընկերների, կազմակերպությունների ներգրավմամբ տարհանումը հաջողությամբ իրականացվել է և տվյալ պահին Սուդանում Վրաստանի քաղաքացի չկա, բոլորը հաջողությամբ դուրս են բերվել», - ասել է Վրաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Խվտիսիաշվիլին։

Սուդանից տարհանված Վրաստանի քաղաքացիների թիվ չի նշվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG