Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնում է չինական պետկան հեռուստաալիքը։
Սա Սի Ծինպինի և Զելենսկու առաջին հեռախոսազրույցն է Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժումից հետո։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վլադիմիր Զելենսկին և Սի Ծինպինը հեռախոսով քննարկել են պատերազմը դադարեցնելու հնարավորություններըԶելենսկին Twitter-ում գրել է այս կապակցությամբ գրել է. - «Ես երկար և բովանդակալից հեռախոսազրույց եմ ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ։ Կարծում եմ, որ այս խոսակցությունը, ինչպես նաև Չինաստանում Ուկրաինայի դեսպանի նշանակումը մեր երկկողմ հարաբերությունների զարգացման հզոր խթան կհաղորդեն»։
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ բանակցություններն անցկացվել են ուկրաինական կողմի նախաձեռնությամբ և հիմնականում նվիրված են եղել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը։
Մոսկվան արդեն արձագանքել է Պեկինի և Կիևի միջև այս բանակցություններին։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ Մոսկվան ողջունում է Պեկինի պատրաստակամությունը՝ «ջանք գործադրել բանակցային գործընթացի հաստատման համար»։ Այնուամենայնիվ, Կիևը, կարծում է Զախարովան, «ցույց է տալիս, որ մերժում է ճգնաժամի քաղաքական և դիվանագիտական կարգավորմանն ուղղված ցանկացած խելամիտ նախաձեռնություն»:
«Խաղաղության ցանկացած կոչ դժվար թե պատշաճ կերպով ընդունվի Վաշինգտոնից վերահսկվող խամաճիկների կողմից», - հավելել է Զախարովան։
Փետրվարին Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման տարելիցի կապակցությամբ Չինաստանի արտգործնախարարությունը ներկայացրել էր իր դիրքորոշումը ուկրաինական ճգնաժամի քաղաքական լուծման վերաբերյալ։
BRICS անդամ մեկ այլ երկրի՝ Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսը երեկ հայտարարել էր, թե իր երկիրը դիւրս է գաշիս Միջազգային քրեական դատարանի իրավասությունից՝ «որոշ երկրների նկատմամբ Դատարանի անարդար վերաբերմունքի պատճառով»։
Այսօր ՀԱՀ-ի նախագահի վարչակազմը հայտարարեց, որ դա «սխալ մեկնաբանություն» է, և դատարանի իրավասությունից դուրս գալու պլաններ չկան:
Հարավաֆրիկյան Հանրապետությունում պետք է անցկացվի BRICS-ի հաջորդ գագաթնաժողովը, որին հրավիրված է Վլադիմիր Պուտինը, ում Միջազգային քրեական դատարանը ավելի վաղ ձերբակալության օրդեր էր դուրս գրել ենթադրյալ պատերազմական հանցագործության համար։
Բախմուտի արևմտյան թաղամասերում շարունակվում են ծանր մարտերը
14 ամսից ավելի տևող պատերազմի վերջը չի երևում։ Բախմուտի արևմտյան թաղամասերում շարունակվում են ծանր մարտերը։
Մարտեր են ընթանում նաև քաղաքի ծայրամասերում, հատկապես Խրոմովո գյուղի տարածքում։ Այստեղ է գտնվում ճանապարհը, որով մատակարարվում են ուկրաինական ստորաբաժանումները։ Բրիտանական հետախուզության տվյալներով, ուկրաինական զորքերի համար դժվար է օգտվել մատակարարման այլ ուղիներից եղանակի պատճառով։
Այդուհանդերձ, ուկրաինական բանակը պատրաստվում է հակահարձակման, որը պետք է սկսվի առաջիկա շաբաթներին։ Ուկրաինական հարձակմանը պատրաստվում է նաև ռուսական կողմը։
Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովն առաջարկել է պետական սահմանը պաշտպանելու համար օգտագործել կամավորներին։ «Ցավոք, մենք այժմ չունենք այնպիսի հնարավորություններ, ինչպիսին Խորհրդային Միությունում էր, երբ ամբողջ երկիրը շրջագծով հսկվում էր ԽՍՀՄ սահմանապահ զորքերի զորամասերի կողմից», - ասել է Կարտապոլովը հավելելով. - «Հետևաբար, այժմ սահմանների պաշտպանության մի փոքր այլ տարբերակներ են պետք»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան ցանկանում է Նավալնիին մեղադրել նաև ահաբեկչության հոդվածովՌուսաստանի իշխանությունները պատերազմի այս տասնչորս ամսիների ընթացքով գրեթե ամենօրյա ռեժիմով ավելացնում են ճնշումը երկրի ներսում Պուտինի քաղաքականությանը չաջակցող ռուսաստանցիների նկատմամբ։
Ռուս հայտնի ընդդիմադիր գործիչ, Պուտինի կոշտ քննադատ Ալեքսեյ Նավալնին, ով պատիժ է կրում Վլադիմիրի մարզում, հայտնել է, որ իր դեմ նոր քրեական գործ է հարուցվել ահաբեկչության հոդվածով. - «Անհեթեթ մեղադրանքներ են ներկայացրել, որոնք ինձ սպառնում են 30 տարվա ազատազրկմամբ։ Քննիչ Վիդյուկովը երեկ ասաց, որ այս գործից առանձին առանձնացվել է ահաբեկչական դեպք, որ ես, բանտում գտնվելով, ահաբեկչություններ եմ անում։ Այս գործով ինձ սպառնում է 30 տարի, հավանաբար՝ ցմահ ազատազրկում»:
Այս նոր գործը բխում է 2022 թվականի հոկտեմբերին Նավալնիի դեմ հարուցված ծայրահեղականության հոդվածով գործից: