Վլադիմիրի մարզի քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ռուսաստանցի ընդդիմադիր լիդեր Ալեքսեյ Նավալնին հայտնել է, որ իր նկատմամբ հարուցվել է նոր գործ՝ ահաբեկչության հոդվածով: Այն առանձնացվել է ավելի վաղ ծայրահեղականության հոդվածով հարուցված գործից:
«Քննիչն ինձ ասել է, որ հարուցվել է նոր գործ ահաբեկչության հոդվածով, և այն քննելու է ռազմական դատարանը», - հաղորդել է Նավալնին:
Բանտարկված քաղաքական գործչի շրջապատից հայտնել են, որ Նավալնիին ուզում են վերագրել ահաբեկչական կառույցի ստեղծում:
Ավելի վաղ Պետական դուման կոչ է արել Նավալնիի հիմնադրած կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն:
Մոսկվայի Բասմաննի շրջանի դատարանն այսօր վճռել է, որ Նավալնինն մինչև մայիսի 5-ն է ժամանակ տրվում ծայրահեղականության մեղադրանքով հարուցված քրեական գործի 196 հատորներն ընթերցելու և պաշտպանությանը պատրաստվելու համար:
Ծայրահեղական կառույց ստեղծելու և ֆինանսավորելու հոդվածով Նավալնիի նկատմամբ գործը հարուցվել է 2022 թվականի հոկտեմբերին:
Այն ժամանակ Նավալնին հայտնել է, որ իրեն մեղադրում են նաև ահաբեկչություն քարոզելու և ահաբեկչական գործողությունների կոչեր հնչեցնելու համար: