Մատչելիության հղումներ

Բորելը Նավալնիի բանտարկության երկրորդ տարվա կապակցությամբ դատապարտել է Ռուսաստանին


Ռուսաստան - Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին ճաղերի ետևում, արխիվ
Ռուսաստան - Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին ճաղերի ետևում, արխիվ

Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի բանտարկության երկրորդ տարվա կապակցությամբ այսօր հրապարակել է Ռուսաստանի իշխանություններին դատապարտող հատուկ հայտարարություն:

Բորելը, մասնավորապես, դատապարտել է իշխանություններին Նավալնիին բանտում ծաղրանքի և տանջանքների ենթարկելու համար:

Բորելի համոզմամբ՝ Ռուսաստանն ամբողջական պատասխանատվություն է կրում բանտի պայմաններում խոսքի ազատության և անկախ լրատվամիջոցների իրավունքների համար պայքարող Նավալնիի անվտանգության և առողջության համար:

«Ռուսաստանն արդեն 12 ամիս չհիմնավորված, չպատճառաբանված և ապօրինի պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ և այդ ընթացքում միայն խստացրել է ներքին սահմանափակումներն ու Կրեմլի առավել համառ ընդդիմախոսների և ընդհանրապես ամբողջ քաղաքացիական հասարակության դեմ բռնաճշումները», - ասվում է Ժոզեպ Բորելի հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG