Մատչելիության հղումներ

Ալեքսեյ Նավալնին 12-րդ անգամ ուղարկվել է պատժախուց


Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին 12-րդ անգամ ուղարկվել է պատժախուց, այս մասին տեղեկացնում են նրա թիմակիցները։

Վլադիմիրի շրջանի բանտերից մեկում ազատազրկված Նավալնին հերթական անգամ պատժախուց է ուղարկվել «սխալ ներկայանալու» համար, նախկինում ընդդիմադիր գործիչը բանտում պատժամիջոցների է ենթարկվել բացված կոճակների, ցանկապատը լվանալուց հրաժարվելու համար։

Պատժախուցը բանտախցից առանձնանում է պահման առանձնապես ծանր պայմաններով. Նավալնին այն նկարագրել է որպես երկու-երեք մետրանոց խուց, որտեղ նստում է երկաթե աթոռի վրա։

Ընդդիմադիր առաջնորդը բանտում է 2021 թվականի փետրվարից՝ դատարանը նրան 9 տարվա ազատազրկման է դատապարտել ֆինանսական մեքենայությունների մեղադրանքով: Անցած շաբաթներին Ալեքսեյ Նավալնին հայտարարել է, որ իր դեմ ևս մեկ քրեական գործ է հարուցվել՝ ահաբեկչության և ծայրահեղականության կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Կրեմլի կոշտ քննադատի խոսքով՝ իրեն կարող է սպառնալ մինչև 30 տարվա ազատազրկում:

XS
SM
MD
LG