Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է աշխատանքային այցով Բաքվում գտնվող Իսրայելի արտգործնախար Էլի Քոհենին։ Այս մասին հաղորդում է Azertag գործակալությունը։
Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Բաքու է ժամանել նախօրեին։Тimes of Israel-ի փոխանցմամբ՝ արտգործնախարար Քոհենին այցի ընթացքում ուղեկցում են մոտ երկու տասնյակ իսրայելցի գործարարներ։ «Պատվիրակության կազմում կիբերանվտանգության և ներքին անվտանգության ոլորտների, ինչպես նաև գյուղատնտեսության և ջրամատակարարման ասպարեզներում մասնագիտացած ընկերությունների ներկայացուցիչներ են ընդգրկված», - տեղեկացնում է թերթը։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Քոհենը Բաքվից ուղևորվելու է Թուրքմենստան, որտեղ կմասնակցի Աշխաբադում Իսրայելի դեսպանատան բացման արարողությանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելի ԱԳ նախարարն այցելում է Ադրբեջան