Իսրայելի արտգործնախարար Էլի Քոենը եռօրյա այց է կատարում Ադրբեջան։ Չորեքշաբթի առավոտյան նախատեսված է նրա հանդիպումը երկրիի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Այցից առաջ Քոենն ասել է, որ կարևոր քաղաքական այց է կատարում Ադրբեջան՝ խորացնելու համագործակցությունը անվտանգության, տնտեսության, ինովացիայի ու էներգետիկ ոլորտներում, «ստեղծելու ուժեղ և միասնական ճակատ ընդհանուր դժվարությունների դեմ»։
Նա նշել է, որ Իրանի սահմանին Ադրբեջանի աշխարհագրական դիրքը Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները դարձնում է շատ կարևոր, և դրանք մեծ ներուժ ունեն։
Նրա հետ մեծ պատվիրակություն՝ շուրջ 20 ընկերությունների ներկայացուցիչներ են այցելելու Ադրբեջան։
Իրանը անհաջող փորձում է Ադրբեջանին հեռու պահել Իսրայելի հետ մերձենալուց, ինչը նաև Իրան - Ադրբեջան հարաբերությունների լարվածության պատճառներից մեկն է։