Մատչելիության հղումներ

Թեհրանը պահանջում է Իսրայելին հեռացնել ՄԱԿ-ի կազմից


Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցի՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ղեկավարները կոչ են անում զրկել Իսրայելին ՄԱԿ-ի անդամի կարգավիճակից։ Թեհրանում կայացած ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել կորպուսի պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Ռամազան Շարիֆը։

«Միայն սիոնիստական վարչակազմն է, որ ՄԱԿ-ի կողմից ընդունված բանաձևերի նման քանակությամբ խախտումներ ունի։ ՄԱԿ-ի 200 անդամների շարքում իսրայելցիներն այդ ցուցանիշով առաջատար են հանդիսանում։ Դա է պատճառը, որ ՄԱԿ-ը իր և իր անդամների արժանապատվությունը պահպանելու համար պետք է հեռացնի այդ երկիրը կազմակերպության կազմից», - հայտարարել է իրանցի գեներալը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG