«Իսրայելի արտգործնախարար Էլի Քոենը ապրիլի 19-ին կժամանի Բաքու», - հաղորդում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Իսրայելի դիվանագիտական գերատեսչության տարածած հաղորդագրությունը։ Դրա համաձայն՝ Քոենը Բաքվում մասնակցելու է Իսրայել-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի նիստին։
«Նախարարը Բաքու է ժամանելու մեծ պատվիրակության ուղեկցությամբ։ Պատվիրակության անդամները Ադրբեջանի մայրաքաղաքում քննարկելու են երկու երկրների տնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր», - տեղեկացնում է Իսրայելի արտգործնախարարությունը։