Եվրամիությունը պատրաստվում է ներդնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը, երեկ CNBC-ին տված հարցազրույցում ասել է ֆինանսական ծառայությունների, ֆինանսական կայունության և կապիտալի շուկաների հարցերով եվրահանձնակատար Մեյրիդ ՄըքԳինեսը։
«Եվրոպան ներկայացրել է պատժամիջոցների 10 փաթեթ, կլինի ևս մեկը», - ասել է նա։
Եվրահանձնակատարը նշել է, որ պատժամիջոցների 11-րդ փաթեթն ուղղված է լինելու առաջին հերթին սահմանափակող միջոցները շրջանցելու փորձերի դեմ պայքարին։
«Մենք պետք է համոզվենք, որ նրանք (Ռուսաստանը) հնարավորություն չեն ունենա շրջանցել մեր պատժամիջոցները»,- ընդգծել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրամիությունն ուսումնասիրում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանցման փորձերըԱվելի վաղ Politico թերթի եվրոպական խմբագրությունը հայտնել էր, որ ԵՄ-ն կսկսի քննարկել պատժամիջոցների 11-րդ փաթեթի ներդրման հարցը կաթոլիկ Զատիկից հետո, որը նշվել է անցյալ շաբաթավերջին։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն ավելի վաղ հայտարարել էր, որ պատժամիջոցների 11-րդ փաթեթը ուղղված է լինելու դրանք շրջանցելու տարբեր մեթոդներին հակազդելուն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթում ԵՄ-ը կկենտրոնանա սահմանափակումների շրջանցման վրա