Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը արտահանման սահմանափակումներ է մտցնում 28, այդ թվում՝ Հայաստանում գրանցված 1 կազմակերպության համար


ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ադեվալե Ադեյեմո, արխիվ
ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ադեվալե Ադեյեմո, արխիվ

ԱՄՆ առևտրի նախարարությունը որոշել է արտահանման սահմանափակումներ մտցնել 28 կազմակերպությունների համար: Ռուսաստանյան, չինական, թուրքական ընկերությունների շարքում է հայտնվել նաև Հայաստանում գրանցված մեկ ընկերություն:

Ամերիկյան վարչակազմը պնդում է, որ այդ կազմակերպությունները ներգրավված են «Միացյալ Նահանգների ազգային անվտանգության և արտաքին քաղաքական շահերի դեմ ուղղված գործունեության մեջ»:

Ընկերությունները հայտնվել են «սև ցուցակում» «արտահանման վերահսկողությունը շրջանցելու և ամերիկյան արտադրանք գնելու կամ գնելու փորձի համար՝ Ռուսաստանի ռազմական և/կամ պաշտպանական արդյունաբերական բազային աջակցելու նպատակով»:

Ներդրվող սահմանափակումների արդյունքում մատակարարները չեն կարողանա ամերիկյան ապրանքներ ուղարկել ԱՄՆ առևտրի նախարարության պատժամիջոցների տակ գտնվող իրավաբանական անձանց՝ առանց նախապես հատուկ լիցենզիա ստանալու։ Միաժամանակ, լիցենզիայի հայտերը քննարկելիս կգործի «մերժման կանխավարկած», այսինքն՝ ամենայն հավանականությամբ, նման դիմումները կմերժվեն։

Երեկ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ադեվալե Ադեյեմոյի հետ: Ամերիկյան գերատեսչության հաղորդագրությունում ասվում է, որ Ադեյեմոն և Գրիգորյանը «քննարկել են Հայաստանի տնտեսական վերջին զարգացումները»։ Ադեյեմոն նաև «կարևորել է Միացյալ Նահանգների գլոբալ ջանքերը՝ կանխելու Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների և արտահանման վերահսկողության շրջանցումը»: «Նա հաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ շարունակելու համագործակցությունը Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև», - փոխանցում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

XS
SM
MD
LG