Հայաստանում անցած տարվա ընթացքում երկնիշ թվերի հասնող թանկացումները նահանջում են։
Սննդամթերքի ու ոչ ալկոհոլային խմիչքի գները մարտին, փերտրվարի համեմատ, նվազել են 2.2 տոկոսով։ Էժանացած ապրանքներից են հացը՝ շուրջ 2 տոկոսով, ձեթը՝ 7 տոկոսով, պանիրը, ձուն՝ շուրջ 6 տոկոսով, նվազել են նաև նպարեղենի և մակարոնեղենի գները։
Գնաճի մեղմման հնարավարության մասին փորձագետները խոսում էին դեռ անցած տարվանից՝ հաշվի առնելով դրամի էական արժևորումը։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը բացատրում է՝ սրա արդյունքում ներկրվող ապրանքներն էժանանում են։
«Նախ հիշեցնեմ, որ մարտ ամսին Հայաստանում գրանցվեց փոխարժեքի՝ դրամի կտրուկ անկում, դրամը հասավ մինչև, դոլարի նկատմամբ, 530 դրամ, այնուհետև սկսեց արդեն ապրիլ ամսից նվազել։ Ներկրվող ապրանքները կտրուկ թանկացան մարտ ամսվա ընթացքում, իսկ հիմա ճիշտ հակառակ գործընթացը կարող ենք արձանագրել՝ պայմանավորված դոլարով կամ արտարժույթով», - ասաց տնտեսագետը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վերջին ամիսների գնաճի տվյալները հուշում են, որ առաջիկայում տեմպը կթուլանա, բայց առայժմ անորոշությունները շատ են. տնտեսագետԲացի այդ, վերջին ամիսներին էժանանում են նաև առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների միջազգային գները, ասում է տնտեսագետը։
«Դրսից եկող գնաճը մեղմմվել է պայմանավորված համաշխարհային շուկայում, օրինակ, գների նվազմամբ։ Օրինակ՝ անցած տարվա նկատմամբ էներգակիրների գներն են նվազել, դրան գումար նաև մի շարք սննդամթերքների գներն են համաշխարհային շուկայում նվազել։ Պետք է այդ ամենին ավելացնենք նաև դրամի արժևորումը մոտ 25 տոկոսով, այսինքն՝ ներկրվող ապրանքների գնաճային իրավիճակը կտրուկ լավացել է», - ասաց Պարսյանը։
12-ամսյա գնաճը, վերջին տվյալներով, 5,4 տոկոս է կազմում։ Պետության սահմանած նպատակային ցուցանիշը 4 տոկոսն է։
Անցած ամիս գնաճը վերահսկող պետական կառույցը՝ Կենտրոնական բանկն արձանագրեց՝ համաշխարահային տնտեսությունից գնաճային ազդեցությունները Հայաստանի վրա շարունակում են թուլանալ և որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնել՝ 10,75 տոկոս։
Գլխավոր դրամատունը հայտարարում է՝ գնաճն աստիճանաբար շարունակելու է նվազել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԿԲ-ի գնահատմամբ՝ դրամի արժևորումը մասամբ չեզոքացնում է գնաճի տեմպերը