Ադրբեջանական զինուժն այսօր կեսօրից հետո կրակ է բացել Տեղ գյուղի հատվածում ինժեներական աշխատանք կատարող հայ զինծառայողների ուղղությամբ: Պաշտպանության նախարարությունից հայտնում են՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկական կողմը հաղորդում է 4 զոհի և 6 վիրավորի, ադրբեջանականը՝ 3 զոհի մասին«Ազատության» տեղեկություններով՝ վիրավորների թվում է հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը, նա Գորիսի բուժկենտրոնից տեղափոխվել է Երևան։
Տեղ գյուղի բնակիչներն են ականատես եղել, թե ինչպես են շտապօգնության մեքենաները տեղափոխում վիրավորներին։
ՊՆ-ն հաղորդում է, որ ժամը 19:00-ի դրությամբ փոխհրաձգության ինտենսիվությունն էականորեն նվազել է:
Մոտ երկու շաբաթ առաջ ադրբեջանական զինուժը խրամատավորվեց Տեղ գյուղի դաշտերում՝ հարևանությամբ հայկական կողմն սկսեց ինժեներական աշխատանք կատարել՝ զուգահեռ Հայաստանի իշխանությունները հայտարարում էին՝ թե տեղում բանակցում են, որ ադրբեջանցիները հետ քաշվեն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հինգ կետում ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել. ԱԱԾԱյսօր արյունոտ այս փոխհրաձգությունը հենց այդ տեղանքում է եղել. 16:00-ից սկսել են կրակել, հրաձգային զինատեսակներով, ապա անցել ականանետային կրակի։
«Ազատության» Սյունիքի թղթակից Տիգրան Հովսեփյանը Տեղից հայտնեց. - «Քիչ առաջ Տեղ գյուղի անցակետում էի, որտեղ նորից լսեցինք հրետանու ձայներ, դրան նաև ուղեկցում էին ավտոմատի կրակոցներ, միջդիրքային տարածքից ծուխ է երևում: Այս պահին գյուղացիները չունեն հստակ ինֆորմացիա՝ ինչից է սկսվել, հայտնի է, որ փոխհրաձգություն է եղել միջդիրքային տարածքում, որն այս պահին շարունակվում է»:
«Հայաստանի զինված ուժերը ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ», - տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից։
Պաշտոնական Բաքուն հայտարարում է՝ թե հայկական ստորաբաժանումներն են կրակ բացել Լաչինի շրջանի իրենց դիրքերի վրա։ Ադրբեջանական կողմում էլ զոհեր և վիրավորներ կան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի ԱԳՆ-ը իրավիճակի լարման մեջ կրկին մեղադրում է հայկական կողմինՏեղ համայնքում իրադրությունը դեռևս չի հանդարտվել, բնակիչները՝ մարտի վերջից էին ահազանգում՝ հայկական հողատարածքներում դիրքավորված ադրբեջանցիները մեղմ ասած խաղաղություն չեն բերում, մեղադրում էին Հայաստանի իշխանություններին, որ ադրբեջանական զինուժի առաջխաղացումը չեն կանխել:
«Սա ի՞նչ ա նշանակում, որ սենց ա էս իրավիճակը, վերևից չե՞ն իմանում, որ էս գյուղը սենց կործանված գնում ա, կարելի՞ ա նման բան, քնա՞ծ են նախարարությունում, պատգամավորներ են, ինչ են նստած ժողով են անում... Սիրտներս թրթռում ա, սա ապրելու ձև՞ ա», - ասաց բնակիչներից մեկը: