Ամերիկացի լրագրող Գերշկովիչը «անօրինականորեն կալանավորված անձի» կարգավիճակ է ստացել

Էվան Գերշկովիչը լքում է մոսկովյան դատարանի շենքը

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը լրտեսության մեղադրանքով ռուսական բանտում գտնվող Wall Street Journal պարբերականի լրագրող Էվան Գերշկովիչին «անօրինականորեն կալանավորված անձի» կարգավիճակ է շնորհել։

Այս քայլով Գերշկովիչը դե-ֆակտո պատանդի կարգավիճակ կստանա, ինչը հնարավորություն կտա Վաշինգտոնին ռուսական կողմի հետ՝ նրա փոխանակման շուրջ բանակցություններ վարել։

«Գերշկովիչի ճակատագրով այսուհետ զբաղվելու է Պետդեպարտամենտի կազմում գործող «Պատանդների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի գրասենյակը», - հաղորդում է Wall Street Journal-ը։

Գերշկովիչը ձերբակալվել էր մարտի 30-ին Եկատերինբուրգում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ WSJ-ն ԱՄՆ վարչակազմին կոչ է անում կոշտ քայլեր ձեռնարկել Մոսկվայի դեմ՝ ի պաշտպանություն իր լրագրողի