Մատչելիության հղումներ

WSJ-ն ԱՄՆ վարչակազմին կոչ է անում կոշտ քայլեր ձեռնարկել Մոսկվայի դեմ՝ ի պաշտպանություն իր լրագրողի


,The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչը, արխիվ
,The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչը, արխիվ

Ամերիկյան The Wall Street Journal թերթի խմբագրակազմը Ջո Բայդենի վարչակազմին կոչ է անում կոշտ քայլեր ձեռնարկել Ռուսաստանի դեմ, որտեղ նախօրեին լրտեսության կասկածանքով կալանավորվել է լրատվամիջոցի թղթակից Էվան Գերշկովիչը։

The Wall Street Journal-ը Սպիտակ տան ղեկավարից պահանջում է քաղաքական և դիվանագիտական միջոցներ կիրառել Վլադիմիր Պուտինի վարչակազմի դեմ՝ ընդհուպ արտաքսել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանին:

Ռուսաստանի իրավապահները պնդում են, թե լրագրողը, «գործելով ամերիկյան կողմի ցուցումներով, գաղտնի տեղեկություններ է հավաքել ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի մասին»։

Գործընկերների խոսքով՝ Գերշկովիչը Ռուսաստան էր մեկնել հետաքննելու, թե ինչպես է «Վագներ» մասնավոր ընկերությունը հավաքագրում տեղի բնակիչներին Ուկրաինայի դեմ պատերազմում ներգրավելու համար:

Սպիտակ տունը և ԱՄՆ Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել են ամերիկացի լրագրողի ձերբակալությունը, WSJ-ն կտրականապես հերքում է մեղադրանքները և պահանջում անհապաղ նրան ազատ արձակել:

31-ամյա Գերշկովիչը, ըստ արևմտյան լրատվամիջոցների, առաջին օտարերկրացի լրագրողն է, որը Խորհրդային Միության փլուզումից հետո ձերբակալվել է Ռուսաստանում լրտեսության մեղադրանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG