Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է պատերազմի ընթացքում Ռուսաստան տեղափոխված ուկրաինացի երեխաների վերադարձի վերաբերյալ համաժողով կազմակերպելու մտադրության մասին։
«Սա սարսափելի հիշեցում է մեր պատմության ամենամութ ժամանակների մասին: {…} Սա ռազմական հանցագործություն է», - ասել է նա Եվրամիության գագաթնաժողովից հետո:
Անցյալ շաբաթ Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալության օրդեր է տվել՝ ուկրաինացի երեխաների ապօրինի տարհանման մեղադրանքով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվելԸստ Կիևի, ավելի քան 16 հազար ուկրաինացի երեխաներ տեղափոխվել են Ռուսաստան 2022 թվականի փետրվարի 24-ին սկսված ներխուժումից հետո, նրանցից շատերը, ինչպես ենթադրվում է, հայտնվել են գիշերօթիկ դպրոցներում և խնամատար ընտանիքներում:
Եվրահանձնաժողովի նախագահն ասել է, որ կաշխատի Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկիի հետ՝ մոբիլիզացնելու միջազգային աջակցությունը նրանց վերադարձի համար: