Չինաստանի խաղաղության պլանը կարող է հիմք ընդունվել կարգավորման համար, «երբ դրան պատրաստ լինեն Արևմուտքն ու Կիևը», հայտարարել է Ռուսաստանի նախագահը երեկ Չինաստանի նախագահի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսի ժամանակ:
Սի Ծինպինի Մոսկվա պետական այցի երկրորդ օրվա արդյունքներով Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսից պարզ է դառնում, որ Ուկրաինայում պատերազմի ավարտի վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, կամ այդ պայմանավորվածություններն այնպիսին են, որ երկու նախագահները որոշել են հրապարակայնորեն չխոսել դրանց մասին։
Չինաստանի նախագահը ևս մեկ անգամ կրկնել է, որ Պեկինն առաջնորդվում է ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքներով և անաչառ դիրքորոշում ունի ուկրաինական ճգնաժամի նկատմամբ, հանդես է գալիս խաղաղության և երկխոսության օգտին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չինաստանը հրապարակեց «Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու» իր դիրքորոշումըՍի Ծինպինի համար սա առաջին պաշտոնական արտասահմանյան այցն է Չինաստանի նախագահ վերընտրվելուց հետո: Ռուսաստանի նախագահի համար սա առաջին հանդիպումն է օտարերկրյա առաջնորդի հետ մարտի 17-ից հետո, երբ Միջազգային քրեական դատարանը նրան ձերբակալելու օրդեր տվեց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պատմական որոշում». արձագանքներ Պուտինին ձերբակալելու օրդեր տալու միջազգային դատարանի որոշմանըԱյցի ընթացքում Սին Պուտինին հրավիրել է այցելել Չինաստան «այս տարի իրեն հարմար պահին»։ The Washington Post-ը հրավերն անվանել է Ռուսաստանին «աջակցության ցուցադրություն»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բորել․ «Պուտինը պետք է ձերբակալվի»