Մատչելիության հղումներ

Շարունակվում է Չինաստանի նախագահի այցը Մոսկվա


Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Սի Ծինպինի հանդիպումը Մոսկվայում, 20-ը մարտի, 2023թ.
Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Սի Ծինպինի հանդիպումը Մոսկվայում, 20-ը մարտի, 2023թ.

Շարունակվում է Չինաստանի նախագահ Սի Ծինպինի այցը Մոսկվա։

Երեկ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Չինաստանի առաջնորդը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահին այս տարի հրավիրել է Պեկին։

Պուտինը երեկ ասել է, որ հարգանքով է վերաբերվում ռուս - ուկրաինական ճգնաժամը հաղթահարելու՝ Չինաստանի միջնորդական ջանքերին։

Միացյալ Նահանգները, մինչդեռ, բազմիցս է կոշտ հետևանքներով զգուշացրել, եթե Պեկինն աջակցի Մոսկվային։

Միաժամանակ, այսօր Ուկրաինա է այցելում Ճապոնիայի վարչապետը, նախատեսված է հանդիպում նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Տոկիոն միացել է Մոսկվայի դեմ պատժամիջոցներին։

XS
SM
MD
LG