Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ առաջարկելու ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ քննարկումներին նպաստելու գործում, հաղորդում է Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը:
«Պետքարտուղար Բլինքենը քաջալերեց չլուծված խնդիրներին լուծում գտնելը և ընդգծեց, որ չկա ռազմական լուծում: Նա վերահաստատեց կոմերցիոն և մասնավոր ավտոմեքենաների համար Լաչինի միջանցքի վերաբացման կարևորությունը: Պետքարտուղար Բլինքենն ասաց, որ Միացյալ Նահանգներն ակնկալում է շարունակական համագործակցություն խաղաղ գործընթացում», - ասված է պաշտոնական Վաշինգտոնի հաղորդագրությունում:
Միացյալ Նահանգների պետքարտուղարը հեռախոսազրույցի մասին գրել է իր թվիթերյան էջում՝ նշելով. - «Այսօր խոսեցի Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ փոխանցելու աջակցությունս Հայաստանի հետ կայուն խաղաղությանը և այդ ջանքերին նպաստելու մեր պատրաստակամությունը։ Ուղիղ բանակցությունները միակ ճանապարհն են՝ հասնելու տևական և կայուն խաղաղության»:
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Ալիևը Բլինքենի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու անհրաժեշտությունը, պատճառաբանելով, թե հայկական կողմը շարունակում է ռազմական փոխադրումները Ղարաբաղ։
«Ճանապարհի շրջափակումը Հայաստանի կեղծ քարոզչությունն է», - պնդել է Ադրբեջանի նախագահը՝ հերթական անգամ մատնանշելով անցած 100 օրերին ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաների անցումը Լաչինի միջանցքով։ Այդ մեքենաների թիվը, նրա հաշվարկներով, գերազանցում է 4 հազար 700-ը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի շրջափակման 100-րդ օրն է. «Սպասում էինք՝ մի բան կանեն ու այս դժոխքից մեզ կհանեն»Ադրբեջանի առաջնորդը հայտարարել է նաև, թե վերջին շաբաթներին հայկական կողմը, «չարաշահելով Եվրամիության առաքելության տեղակայումը, միտումնավոր սրում է իրավիճակը, խախտում հրադադարը»։
Ալիևն ասել է, որ պատրաստ է մոտ ապագայում ստորագրել խաղաղության համաձայնագիրը, որի տեքստը վերջին առաջարկություններով և փոփոխություններով արդեն ներկայացվել է հայկական կողմին։ Ադրբեջանի նախագահը նաև հիշեցրել է, որ Ղարաբաղի հայերը Բաքու այցելելու հրավեր են ստացել՝ «քննարկելու ինտեգրացիան և ենթակառուցվածքները»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ադրբեջանն ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղությունն անհնար դարձնելու համար. Հայաստանի ԱԳՆՂարաբաղը պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի մաս՝ խաղաղության համաձայնագրի Ալիևի պահանջըԵրեկ էլ պետքարտուղար Բլինքենը զանգահարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ