Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր պաշտոնապես առաջադրվել է մայիսի 14-ին կայանալիք ընտրություններում։
Ընդդիմության միասնական թեկնածուն է Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն, նրա թեկնածությունը պաշտպանում են ևս հինգ ընդդիմադիր ուժեր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանի գլխավոր մրցակիցը հանդիպել է քրդական կուսակցության ղեկավարների հետՇուրջ երկու տասնամյակ երկրի ղեկին գտնվող Էրդողանը, ըստ փորձագետների, առաջին անգամ կանգնած է իշխանությունը կորցնելու լուրջ վտանգի առջև․ տնտեսական աննախադեպ անկմանը գումարվել է երկրաշարժից հետո սկիզբ առած դժգոհության մեծ ալիքը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանը վավերացրեց մայիսի 14-ին նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը