Թուրքիայում ավելացել է ջրհեղեղի զոհերի թիվը։ Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի տվյալներով՝ տարերային աղետի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ: Առնվազն 5 մարդ անհետ կորած է համարվում:
Նախօրեին հաղորդվել էր առնվազն 10 զոհի մասին:
Հորդառատ անձրևների պատճառով Թուրքիայի գրեթե ամբողջ հարավ-արևելքում մինչև մարտի 20-ը հայտարարվել է սպառնալիքի նարնջագույն մակարդակ, ինչը նշանակում է, որ վտանգն իրական է, կա սպառնալիք կյանքին և լուրջ վնասի հավանականություն։