Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադի ոստիկանությունն այսօր երկրի նախկին վարչապետ Իմրան Խանին, նրա 17 թիմակիցների և բազմաթիվ աջակիցների ահաբեկչության ու մի քանի այլ մեղադրանքներ է առաջադրել՝ պաշտոնանկ վարչապետի հետևորդների և անվտանգության ուժերի միջև նախօրեին տեղի ունեցած բախումների կապակցությամբ:
Շաբաթ օրը ժամեր շարունակ Խանի կողմնակիցների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել դատարանի շենքի մոտ, ուր ժամանելու էր նախկին վարչապետը կաշառքի գործով դատավարությանը մասնակցելու համար:
Ոստիկանությունը ցուցարարների դեմ մահակներ և գազ է կիրառել, Խանի կողմնակիցներն իրավապահների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» և քարեր են շպրտել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մահափորձ Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանի դեմ Պակիստանի նախկին վարչապետը գրավով ազատության մեջ կմնա ևս առնվազն մեկ շաբաթՊակիստանի նախկին վարչապետին մեղադրանք է առաջադրվել