Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մարտի 21-ին պլանավորված է իր կալանավորումը ֆինանսական մեքենայությունների վերաբերյալ գործով քննության շրջանակում:
Իր Truth Social սոցիալական ցանցում Թրամփը գրել է, թե այդ տեղեկությունն ստացել է Մահեթենի շրջանային դատախազությունից «անլեգալ արտահոսքի» շնորհիվ: Ընդ որում, նա իր հնարավոր կալանավորման մանրամասներ չի հրապարակել:
Դոնալդ Թրամփը նաև կոչ է անում իր կողմնակիցներին դուրս գալ բողոքի ակցիաների:
Մանհեթենի դատախազությունը պաշտոնական մեկնաբանություններով հանդես չի եկել, ԱՄՆ նախկին նախագահի ներկայացուցիչը հայտնել է, որ դատախազությունից այդ առնչությամբ փաստաթղթեր չի ստացել:
Ինչպես գրում են ամերիկյան լրատվամիջոցները, Թրամփին ենթադրաբար կասկածում են նախընտրական արշավի ֆինանսավորման կարգը խախտելու մեջ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դոնալդ Թրամփը պատրաստվում է առաջադրվել 2024-ի նախագահական ընտրություններում