Թուրքիայում փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 49 հազարը, այսօր Անկարայում, Թյուրքական պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովում, ասել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Հուսով եմ, որ բարեկամական և եղբայրական երկրների օգնությամբ մենք կարճ ժամանակամիջոցում կհաղթահարենք երկրաշարժի հետևանքները: Թյուրքական պետություններն առաջիններից են արձագանքել օգնության մեր խնդրանքին, մենք չենք մոռանա ձեր աջակցությունը»,- հայտարարել է նախագահը:
Փետրվարի 6-ին Թուրքիայում՝ Քահրամանմարաշի մարզում, տեղի է ունեցել 7.7 մագնիտուդով երկրաշարժ, որին ժամեր անց հաջորդել է 7.6 մագնիտուդով երկրորդ ցնցումը: Տասնյակ հազարավոր շենքեր ամբողջությամն ավերվել են, երկրաշարժից տուժել են միլիոնավոր մարդիկ:
Ի շարս այլ երկրների, Հայաստանը նույնպես մարդասիրական օգնություն և փրկարարների խումբ է ուղարկել Թուրքիա, ինչպես նաև այդ երկրաշարժից ծանր տուժած Սիրիա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա