«Մեդլայն» բժշկական կենտրոնի տնօրեն Բաբկեն Շահումյանը կալանավորվել է, իսկ «Թոքաբանության ազգային կենտրոնի» դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ի նկատմամբ ընտրվել է այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը, «Ազատությանը» փոխանցեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Երեկ կոմիտեն տեղեկացրել էր, որ քովիդի շրջանում չարաշահումների առիթով ձերբակալվել է 11 անձ, այդ թվում՝ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը։
Մյուս ձերբակալվածների մասին տեղեկատվություն կոմիտեն ավելի ուշ կփոխանցի։
Երեկ իրավապահները խուզարկում էին Երևանի փոխքաղաքապետի աշխատասենյակը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրավապահները խուզարկում են Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակըՔրեական գործը հարուցվել է Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների հիման վրա։
Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն, որ համավարակի ժամանակ զբաղեցնում էր առողջապահության նախարարի պաշտոնը, այսօր կրկին անդրադառնալով հաշվեքննիչի ուսումնասիրություններին, հայտարարում է, թե հաշվեքննությունը իրականացվել է «ոչ պրոֆեսիոնալ, մասնագիտական գիտելիքներ չունեցողներ անձանց կողից, բազմաթիվ տվյալների բացակայության պայմաններում, եզրակացություններ են արվել, որոնք որևէ քննադատութան չեն դիմանում»։
Տես նաև այստեղ