Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակաբար սատարել Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը, ըստ Հայաստանում ԱՄՆ դեսպանության, հայտարարել է Քրիստինա Քվինը։
Դեսպան Քվինը եղել է Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում, հանդիպումներ ունեցել Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, քննարկել տնտեսական և անվտանգային հարցերն այդ մարզերում։
Ավելի վաղ դեսպանությունը տեղեկացրել էր, որ Քվինն այցելել է նաև Լաչինի միջանցքի սկզբնամաս, վերահաստատել Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու Վաշինգտոնի կոչը։
Արդեն շուրջ երեք ամիս է Ադրբեջանը բնապահպանական պատրվակով փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքով տարանցման անհրաժեշտությունը