Մատչելիության հղումներ

ԱԳ նախարար Միրզոյանը և ԱՄՆ նորանշանակ դեսպանն անդրադարձել են մյունխենյան հանդիպմանը


Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպմանը, ըստ արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության, ընդգծվել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ձևաչափի կարևորությունը:

Արարատ Միրզոյանը և Քրիստինա Քվինին քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր: Անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, այդ թվում՝ Մյունխենում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը:

«Հայկական կողմը բարձր է գնահատել ԱՄՆ ներդրած ջանքերը՝ ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման գործում», - ասված է հաղորդագրությունում:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակմանը՝ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ ադրբեջանական կողմն առանց որևէ նախապայմանների պետք է վերականգնի Լաչինի միջանցքի՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված ռեժիմը:

Արտգործնախարարն արժևորել է ԱՄՆ աջակցությունը՝ ուղղված Հայաստանում ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը և կառավարության ժողովրդավարական բարեփոխումների խթանմանը:

ԱՄՆ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG