Մատչելիության հղումներ

Սենատը Քրիստինա Քվինին հաստատել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում


ԱՄՆ Սենատը Քրիստինա Քվինին հաստատել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։

«Շնորհավորում ենք դեսպան Քվինին և նրան սպասում Հայաստանում», - ասված է հաղորդագրությունում։

Քվինը ծնվել է Կալիֆորնիայում, քաղաքագետի դիպլոմը ստացել է Կալիֆորնիայի Օքսիդենթըլ քոլեջում, սովորել է նաև ԱՄՆ բանակի Ռազմական քոլեջում, Ստոկհոլմի համալսարանում: Դիվանագիտական ծառայության մեջ է 1992 թվականից։ Սկզբում աշխատել է Ֆրանսիայում, Ֆիլիպիններում: Չորս տարի՝ 2001-2005 թվականներին, դիվանագետը ներկայացրել է Միացյալ Նահանգները Եվրամիությունում՝ Բրյուսելում: Դրանից հետո Քվիենին տեղափոխել են Ռուսաստանի Դաշնություն, որտեղ երկու տարի աշխատել է ամերիկյան դեսպանատանը։ 2019-ից բարձր պաշտոններ է զբաղեցրել Կիևում ԱՄՆ դեսպանատանը, 2020-ի հունվարից մինչև այս տարվա մայիսը Ուկրաինայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնակատարն էր, ապա՝ փոխդեսպանը:

Միացյալ Նահանգները դեսպաններ սովորաբար նշանակում է երեք տարի ժամկետով, գործող դեսպան Լին Թրեյսիի պաշտոնավարման երեք տարին Հայաստանում արդեն լրացել է․ նա պաշտոնը ստանձնել էր 2019 թվականի փետրվարի 19-ին:

XS
SM
MD
LG