Իրավապահները խուզարկում են Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակը

Գևորգ Սիմոնյան

Իրավապահները խուզարկում են Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակը, «Ազատությանը» փոխանցեց քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։

Թե խուզարկությունն ինչ քրեական գործի շրջանակում է, դեռ չի հաղորդվում։

«Ազատության» տեղեկություններով՝ այս քրեական վարույթը նախաձեռնվել է քովիդի շրջանում չարաշահումների առիթով, երբ Գևորգ Սիմոնյանն առողջապահության փոխնախարարն էր։ Գործը հարուցվել է Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների հիման վրա։

Այն քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում, խուզարկությունն անում է Հակակոռուպցիոն կոմիտեն, Սիմոնյանը որևէ կարգավիճակ չունի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Չեմ կարող պնդել, որ արձանագրված թերությունները առերևույթ հանցագործության հատկանիշներ են պարունակում». Ջանջուղազյան

Գևորգ Սիմոնյանը Երևանի փոխքաղաքապետն է 2022-ի փետրվարից։ Առողջապահության նախկին փոխնախարարը համակարգում է Երևանի քաղաքապետարանի առողջապահության, սպորտի և երիտասարդության ոլորտները։ Սիմոնյանն այն ժամանակ ասել էր, որ փոխքաղաքապետ լինելու առաջարկն իր համար ընդունելի է, որովհետև կարծում է, որ անելիք ունի հատկապես երևանյան պոլիկլինիկաների աշխատանքը բարելավելու հարցում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նորանշանակ փոխքաղաքապետերը կոռեկտ չեն համարում Տիգրան Ավինյանի «կադրը» լինելու մեկնաբանությունները