Ղրղըզստանը 2023 թվականին իր տարածցքում կանցկացնի ՀԱՊԿ-ի խաղաղապահների «Անխախտելի եղբայրություն-2023» զորախաղերը, ասել է Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար, Ղազախստանի ներկայացուցիչ Իմանգալի Տասմագամբետովի հետ հանդիպման ընթացքում։
«Նախագահն ընդգծել է, որ Ղրղըզստանը մեծ կարևորություն է տալիս համագործակցությանը ՀԱՊԿ շրջանակներում և այդ կառույցը համարում է տարածաշրջանում անվտանգության երաշխավոր: Ռազմական, տեղեկատվական և մարդասիրական բնույթի միջոցառումների կարգավորման համար Ղրղըզստանը որոշել է այս տարի իր տարածքում անցկացնել զորավարժությունները»,- նշվում է նախագահ Ժապարովի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
ՀԱՊԿ անդամ Հայաստանը հրաժարվել է իր տարածքում անցկացնել զորավարժություններն, ինչը բացատրվում է Հայաստանի տարածք Ադրբեջանի ստորաբաժանումների ներխուժման վերաբերյալ ՀԱՊԿ-ի կողմից հստակ գնահատականի բացակայության հանգամանքով:
Այսօր Հայաստանի արտգործնախարարությունը տեղեկացրեց, որ Երևանը հրաժարվել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից․ ՀՀ ԱԳՆ խոսնակ