Այս տարվա երրորդ ամիսն է և Զինված ուժերում արդեն 20 զինծառայող է մահացել՝ ոչ հակառակորդի կրակոցից։
Մարտի 8-ին ժամկետային Անդրանիկ Օհանյանի մարմինը զինավանի հավաքակայանի հարակից անտառում գտան՝ ծառից կախված։ 20-ամյա Անդրանիկը երեք ամսից պիտի տուն գար:
«Պատկերացրեք նման բան, որ ասենք ոչ մեկը չէր պատկերացնում, որ կարար լիներ։ Ինքը նորմալ ծառայել է, ծառայության մեջ արժանացել է ահագին գովասանագրերի», - ասաց Խնածախ համայնքի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայտնաբերվել է զինծառայող Անդրանիկ Օհանյանի դին, քննություն է տարվումԶինծառայողը Սյունիքի մարզի Խնածախ համայնքից էր, վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանն ասում է՝ Բերդում էր ծառայում, ընտանիքին դժգոհություններ երբեք չի հայտնել, տանն էլ, ասում է, խնդիրներ չեն եղել:
Քննչական կոմիտեի տեղեկացմամբ, քրեական գործ է հարուցվել անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով, հարցաքննվել են զորամասի մի շարք զինծառայողներ՝ սպայական կազմն ու ծառայակիցները: Նախաքննությունն ընթացքի մեջ է։
«2023 թվականից սկսված, այսօրվա դրությամբ, ունենք արդեն 20 մահվան դեպք, որը, համեմատական կարգով, եթե 2022 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատենք, 5-ով ավելի է», - «Ազատությանն» ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը։
Սա այս տարվա ինքնասպանություն որակված երկրորդ դեպքն է, ասում է Մովսեսյանը։ Հունվարից մինչև այժմ երկու զինծառայող էլ մեքենա վարելու կանոների խախտման հետևանքնով է զոհվել, մեկ կամավորական մարտական հերթապահության ժամանակ և 15 զինծառայող զոհվեց Ազատ գյուղի կացարանում բռնկված հրդեհի ժամանակ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրդեհ զորամասի կացարանում, 15 զինծառայող է մահացել․ ինչ է հայտնի այս պահինՄահվան դեպքերը բանակում չեն նվազում, շեշտում է իրավապաշտպանը։ «Հակառակն՝ ավելի դեպի բացասական դինամիկա է գրանցվում, որովհետև իրար հետևից ինքնասպանություն որակվող դեպքեր․ այսօրվա դեպի հանգամանքները, երբ որ ժամկետային զինծառայողին գտնում են անտառում՝ ծառից կախված վիճակում, էսպիսի դեպքեր ունեցել ենք նաև նախկինում», - ասաց իրավապաշտպանը։
Ինքնասպանություն ու սպանություն որակվող դեպքերն ավելի մտահոգիչ են, քանի որ դրանք վկայում են ոչ կանոնադրային հարաբերությունների մասին, ընդգծում է Նազելի Մովսեսյանը։
Պաշտպանական ոլորտի բարեփոխումների բաղադրիչներից են՝ զինվորների միջև կանոնադրային հարաբերությունների կարգավորումը, նրանց պայմանների բարելավումը։
Իրավապաշտպանի եզրահանգմամբ, եթե ինքնասպանության դեպքերը չեն նվազում կամ զինվորական կացարանում հրդեհից 15 հոգի է զոհվում, ուրեմն այդ բարեփոխումները որևէ արդյունք չեն տալիս։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ի՞նչ մոտեցմամբ է կառավարությունը բանակում բարեփոխումներ իրականացնում