Մատչելիության հղումներ

Զինվորի մահվան դեպք Վայոց ձորի զորամասում․ ձերբակալվել է ծառայակիցը


Վայոց ձորի մարզում տեղակայված Պաշտպանության նախարարության N զորամասում զինվոր է մահացել հրազենային վիրավորումից, հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է նրա ծառայակիցը։

Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝19-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Մովսես Թադևոսյանը՝ գլխի մասում հրազենային վիրավորումով, զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է դեկտեմբերի 31-ին ժամը 10։50-ի սահմաններում, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է։

Զոհված զինծառայողի ծառայակիցը ձերբակալվել է իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում, ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով, ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG