Թբիլիսիում վեց տասնյակից ավելի ցուցարար է ձերբակալվել

Վրաստան - Ցուցարարների և ուժայինների բախումը Թբիլիսիում, 8-ը մարտի, 2023թ.

«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ Թբիլիսիում կայացած բողոքի ցույցի 66 մասնակից է ձերբակալվել։

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ձերբակալվածների մեծ մասը բերման են ենթարկվել ոստիկաններին չենթարկվելու, մանր խուլիգանության համար։ Վրացական ոստիկանության պնդմամբ՝ «ցուցարարների բռնի գործողությունների հետևանքով» ՆԳՆ շուրջ 50 աշխատակից է տուժել։

Վրաստանի մայրաքաղաքում երեկ ուշ երեկոյան բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև, երբ երկրի խորհրդարանն արագացված ռեժիմով առաջին ընթերցմամբ հաստատել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» աղմկահարույց օրենքի նախագիծը։ Քվեարկությունն ուղեկցվել է բողոքի բազմամարդ ակցիայով, որի մասնակիցների դեմ ոստիկանություն ջրցան մեքենաներ, արցունքաբեր և այլ հատուկ միջոցներ է կիրառել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վրացական ընդդիմությունը Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց նոր բողոքի ակցիա է հայտարարումՎրաստանի նախագահն իր աջակցությունն է հայտնել ցուցարարներինՎրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը